AM
10 November 2023 - 08:06 AMT

4-6 աստիճանով կցրտի, լեռնային առանձին հատվածներում թաց ձյուն կտեղա

Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային հատվածներում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 11-13-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Նոյեմբերի 10–11–ին առավելագույն ցերեկային ջերմաստիճան կգրանցվի Սյունիքում, Արարատի, Արմավիրի մարզում՝ +17․․․+20։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վրկ, 10-ի ցերեկը, 14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վրկ արագությամբ:

Երևանում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 10–ի ցերեկը սպասվում է +16, 11–ին՝ +17, 13–ին՝ +20։