AM
20 June 2002 - 15:10 AMT

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Ղարաբաղյան հիմնահարցը չի լինի Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Իսմաիլ Ջեմի առաջիկա հանդիպման առանցքային թեման: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը` հերքելով թուրքական ԶԼՄ-ների համապատասխան հաղորդագրությունները: Ինչպես ասել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը, նախարարները կարող են քննարկել ղարաբաղյան հակամարտության հիմնահարցը ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, տարածաշրջանային անվտանգության համատեքստում: Նշենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտադիր են հանդիպել հունիսի 25-ին Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում: Սակայն, ՀՀ ԱԳՆ-ի մամլո քարտուղարի խոսքերով, հանդիպման անցկացման վերջնական ժամկետները դեռեւս հաստատված չեն: Միեւնույն ժամանակ Ձյունիկ Աղաջանյանը նշել է, որ Ստամբուլում Հայաստանի ԱԳ նախարար Օսկանյանը չի հանդիպելու Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: