Հայաստանի, Հունաստանի, Կիպրոսի հատուկ նշանակության ուժերն ու հատուկ գործողությունների ուժերը եռակողմ համատեղ զորավարժություններ են անցկացրել Ատտիկայի Նեա Պերամոս շրջանում։ Այդ մասին հայտել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը, գրում է Sputnik Արմենիան։
«2023 թվականի նոյեմբերի 6-10-ը միջազգային համագործակցության պլանավորման շրջանակներում զինված ուժերը մասնակցել են հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ գործողությունների ուժերի եռակողմ համատեղ պատրաստությանը, որն անցկացվել է Ատտիկայում՝ Նեա Պերամոս տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վարժանքների ընթացքում իրականացվել են արագ արձագանքման մարտական հրաձգություններ, մշակվել են դիպուկահարային հրաձգության, փակ տարածքներում մարտերի տեխնիկան և մարտավարությունը, փոքր մասշտաբի զորավարժությունների պլանավորումն ու անցկացումը:
Համատեղ վարժանքները Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև 2023 թվականի համատեղ գործողությունների ծրագրի մաս են կազմում։