AM
15 November 2023 - 10:58 AMT

Միրզոյանն աշխատանքային այցով Բրյուսելում է

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Միրզոյանը կմասնակցի Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին։

Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ հանդիպումներ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Միրզոյանը Բրյուսել է մեկնել Միացյալ Թագավորությունից, որտեղ մասնակցել է ՀՀ դեսպանության նոր շենքի բացմանը։ Նոյեմբերի 13-ին Լոնդոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումը, որով տրվել է ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը։