Խիտ մառախուղի պատճառով Երևան եկող 2 ինքնաթիռ չէր կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Էյր Կաիրո» ավիաընկերության Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, հայտնում է Sputnik Արմենիան։
Ինքնաթիռը մոտ մեկ ժամ պտտվում էր երկնքում ու չէր կարողանում վայրէջք կատարել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
FlyOne ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը նույն պատճառով նույնպես չկարողանալով վայրեջք կատարել` ուղևորվել էր Թբիլիսի։