AM
16 November 2023 - 10:27 AMT

Թևանյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատը

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատը: Նա նշել է, որ դեռևս նախընտրական փուլում էր հայտարարել, որ անձամբ իր խնդիրը Երևանի ավագանու անդամ դառնալը չէ և մասնակցում է ընտրություններին իշխանափոխության նպատակով։

Նա հայտնել է, որ խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը։

«Ես հրաժարվում եմ մանդատից։ Մեր խմբակցության անդամներն իրենց ակտիվությամբ կարդարացնեն երևանցիների տված քվեն։ Ակնկալում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր մեզ ձայն են տվել, ավագանիում ի դեմս «Հայաստան» խմբակցության կտեսնեն իրենց պաշտպանների», – ասել է Թևանյանը:

«Մայր Հայաստան» դաշինք Երևանի Ավագանու ընտրություններում ստացել էր ձայների 15.43%–ը։