AM
16 November 2023 - 10:38 AMT

ՀՀ-ում է Վրաստանի ՊՆ պատվիրակությունը

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Պատվիրակությունը գլխավորում է պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները Հայաստան եմ տեղափոխվել Վրաստանի տարածքով։

Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին երկրի Առաջին ալիքի «Ազատ հայացք» ծրագրում, մեկնաբանելով Վրաստանի տարածքով ֆրանսիական զենքի տարհանումը Հայաստան, ասել է, որ ցանկացած երկիր պաշտպանական ուժեր ունենալու իրավունք ունի։

Հարցին, թե չեն խանգարի արդյոք Վրաստանի տարածքով ֆրանսիական զրահատեխնիկայի առաքումները Հայաստան Թբիլիսիի միջնորդի դերին ՀՀ և Ադրբեջանի միջև, Դարչիաշվիլին ասել է, որ «Վրաստանը հնարավորություն է տալիս երկու երկրին հավասար պայմաններով օգտվել տարանցումից»: