AM
17 November 2023 - 08:16 AMT

ՀՀ որոշ մարզերում ձյուն է տեղացել․ Ճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են։ Ջերմուկում և Սիսիան-Գորայք ճանապարհի «Զանգեր» հատվածում ձյուն է տեղացել։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Սևանի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղացել, իսկ Անիի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում՝ անձրև, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: