AM
17 November 2023 - 14:07 AMT

Դեսպանություն․ Ֆրանսիան զգոն է ՀՀ-ի 1991-ի սահմանների հարգման հարցում

Ֆրանսիան հատկապես զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության և 1991 թվականի սահմանների հարգման հարցում, որի մասին կրկին հիշատակվել է Պրահայի հայտարարության մեջ, ասվում է Ֆրանսիայի դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ։

Դեսպանությունը լուսանկար է հրապարակել, որտեղ Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայկական տարածքի ռազմավարական կետ հանդիսացող Թեժքար լեռան լանջին է՝ Ադրբեջանի (Նախիջևանի) հետ սահմանում։