AM
18 November 2023 - 11:37 AMT

Ադրբեջանի ԶՈւ կրակոցից զինվոր է վիրավորվել

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն:

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: