ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Սահմանափակումները Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին կապված են ձնահոսքի վտանգի հետ, հայտնում է Sputnik-Georgia-ն։