AM
20 November 2023 - 09:01 AMT

Սպասվում են տեղումներ, մարզերում՝ ձյուն, որոշ տեղերում` բուք․ 7-8 աստիճանով կցրտի

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում նաև բուք:

Հանրապետության տարածքում ամսիի 20-ին շրջանների մեծ մասում, նոյեմբերի 21-ին առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, առանձին վայրերում՝ բուք։ Նոյեմբերի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։ Մարզերում առավելագույն ջերմաստիճանը ցերեկային ժամերին կգրանցվի Սյունիքի հովիտներում +20–ի շրջանում։

Քամին՝ հյուսիսարևմտյան 4-7 մ/վ, 18-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 20-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։ Նոյեմբերի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի լույս 21–ի գիշերը կգրանցվի +4 աստիճան, իսկ ցերեկը՝ +11։