AM
20 November 2023 - 14:48 AMT

Կդադարեցվի Իսահակյան փողոցից մինչև Թումանյան հատվածի երթևեկությունը

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 22:30-ից մինչև նոյեմբերի 21-ի ժամը 06։30-ը, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոց հատվածի երթևեկությունը:

Դա պայմանավորված է Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը: