AM
21 November 2023 - 13:20 AMT

Արշակյան․ ՀՀ օրակագում ՀԱՊԿ-ի հետ գործակցությունից հրաժարվելու հարց չկա

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ գործակցությունից հրաժարվելու հարց չկա։

«Նման հարց չի քննարկվել», – ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

ԱԺ փոխնախագահը նշել է, թե Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ օգնության փաթեթից, քանի որ ՀԱՊԿ-ը չի արձանագրում, թե որտեղ է սկսվում ու ավարտվում կազմակերպության տարածքը։

«Ցավոք սրտի, այդ տարածքն ու Հայաստանի կոնկրետ քարտեզն իր սահմաններով չի արձանագրվել, դա է խնդիը», – նշել է Արշակյանը։

Նոյեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։