Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցությունների, հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Ավելին, փոխանակվում են խաղաղության պայմանագրի տարբեր նախագծեր», – նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Արշակյանը կոչ է արել հետևել ՀՀ ԱԳՆ-ին. եթե նոր մեկնաբանության կարիք լինի՝ ԱԳՆ-ն հանդես կգա դրանով։
«Հայաստանը երբեք չի խուսափել բանակցություններից, ու այն պլատֆորմում, որը գտել է արդյունավետ, բանակցություններին մասնակցել է», – ասել է ԱԺ փոխնախագահը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանը չպետք է անվտանգություն որոնի տարածաշրջանից հազարավոր կմ այն կողմ, այլ պետք է ընդունի Բաքվի պարզած ձեռքը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իր հերթին, նոյեմբերի 20–ին հայտարարել է, թե Բաքուն ավելի քան 2 ամիս է, ինչ սպասում է ՀՀ պատասխանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներին։ Ըստ նրա, պատճառն այն է, որ Երևանը ձգձգում է պատասխանը, քանի որ «վատ խորհուրդներ է ստանում, մասնավորապես, Ֆրանսիայից»։