AM
21 November 2023 - 14:57 AMT

Հայաստան է ժամանել Իրաքի նախագահը

Հայաստան է ժամանել Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը։

«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, հայտնում է Արմենպրեսը։

Իրաքի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Նոյեմբերի 20–ին Իրաքի նախագահը Ադրբեջանում էր։ Նա հանդիպել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։