Կապանում ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն կբացվի։ Այդ մասին X-ի իր էջում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն։
Նա X-ի իր էջում կիսվել է Կապան այցի և քաղաքապետի հետ հանդիպման մասին, գրում է Aysor.am-ը։
«Այցելություն Կապան՝ ապագա ֆրանսախոս կենտրոնի համար նախատեսված տարածք: Միասին՝ հանուն մշակույթի, կրթության և Ֆրանկոֆոնիայի Կապանում», – գրել է նա։
2018-ի հոկտեմբերին Հայաստանում է անցակցվել ՖՄԿ 17-րդ գագաթաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին մասնակցել է 38 երկրի ղեկավար, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
ՀՀ-ն պաշտոնական հայտ է ներկայացրել՝ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար։