AM
23 November 2023 - 09:02 AMT

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 23-25-ին Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։

Օդի ջերմաստիճանն նոյեմբերի 23-26-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզում ցերեկային ժամերին կգրանցվի մինչև +15 աստիճան, իսկ Սյունիքի հովիտներում՝ մինչև +17․․․+19։

Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ նոյեմբերի 23-ին, 26-ին 15-18մ/վրկ, իսկ 26-27-ին՝ 18-22 մ/վրկ արագությամբ:

Երևանում նոյեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 27-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 23-25-ին ցածրադիր գոտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +13․․+14 աստիճան։