AM
23 November 2023 - 12:55 AMT

Առաջիկայում ՀՀ ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ

Առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ։ Այդ մասին ասել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

«Այդպիսի տեղեկատվություն դեռևս չկա»,–ասել է նա, գրում է Aysor.am-ը։

ԱԳ փոխնախարարը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին սահմանազատման հանձնաժողովի հերթական հանդիպումը համարում է Հայաստանի կողմից կառուցողականության դրսևորում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, ըստ նախնական պայմանավորվածության, նոյեմբերի 30-ին կկայանա պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի հերթական նիստը։

Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից:

Նոյեմբերի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպում անցկացնել սահմանին