AM
27 November 2023 - 07:12 AMT

ՀՀ-ում կա փակ ճանապարհ, Լարսը փակ է միայն բեռնատարների համար

ՀՀ տարածքում կա փակ ճանապարհ` Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանողը, տեղեկացնում է Փրկարար ծառայությունը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։