Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դեկտեմբերի 1–ից ձմեռ է միայն օրացույցով, իսկ եղանակային առումով` դեռ կատարյալ ջերմ աշուն։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-4-ն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով, Արարատյան դաշտում և Երևանում` 5-6-ով։
Սյունիքի հովտային շրջաններում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձանա մինչև +18․․․+24 աստիճան, Լոռիում՝ +18․․․+20 աստիճան։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ:
Երևանում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 30–ին և առաջիկա օրերին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +13 աստիճան։