AM
30 November 2023 - 08:27 AMT

Դադիվանքի նախկին վանահայրը հոգևոր ծառայության կանցնի Եռաբլուրի եկեղեցում

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին հոգևոր ծառայության է նշանակել Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում, հայտնում է Araratnews-ը։

Հոգևորականը ծառայությունը կստանձնի դեկտեմբերի 4–ից։

Սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորվել էր նաև Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։ Տեր Հովհաննեսը վիրահատության է ենթարկվել, վնասվել էր փայծաղը Լուրը հաստատել էին Մայր Աթոռի տեղեկատական համակարգից։

2020-ից հետո Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը Մարտակերտի եկեղեցու քահանան էր։