AM
30 November 2023 - 10:40 AMT

ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին այսուհետ կնշանակի վարչապետը

Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին այսուհետ կնաշանակի վարչապետը։ Գործադիրը հավանություն է տվել որոշման նախագծին։

Մինչ այժմ այդ պաշտոններին նշանակումներն ու ազատումները կատարում էր ՀՀ նախագահը։

Նախագծով այսուհետ ԱԱԾ տնօրենը և տեղակալները կհամարվեն հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ԱԱԾ մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոններ զբաղեցնողներ։

Նախագիծը կուղարկվի Ազգային ժողով։