AM
19 June 2002 - 18:36 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ԱՄՆ-Ի ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության տրամադրումը հակամարտության գոտում ռազմական գործողությունները չվերսկսելու երաշխիքներից մեկն է: Այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը «Վաշինգտոն Փոստ» թերթում տպագրված հարցազրույցում: Նաիրա Մելքումյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն միակ պետությունն է, որն ուղիղ մարդասիրական օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղին: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ այդ փաստն ունի ոչ միայն մարդասիրական, այլեւ քաղաքական նշանակություն եւ վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս ցանկացած ռազմական գործողությունների վերսկսման դեմ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: