Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համեմատ ցածր է մնում 13 սանտիմետրով, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
2023 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 20 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 33 սանտիմետր նիշի դիմաց։
2023 թվականի ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 107 միլիոն 440 հազար խորանարդ մետր ջուր, իսկ հունիս-սեպտեմբեր ամիսներին ոռոգման նպատակներով Սևանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 228 միլիոն 234 հազար խորանարդ մետր ջուր։
Սևանա լիճ թափվող գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել։