Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ՄԱՊ ընկերության բաժնետոմսերի 60.9%–ը և 1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:
Դատախազությունը պահանջում է բռնագանձել․
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի արտադարամասը, Արմավիրի մարզի Արտամետ գյուղում գտնվող 2 հողակտոր, Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող 4 հողակտոր, Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գտնվող 2 հողակտոր, «ՄԱՊ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի 60․9 տոկոսը կամ 19.914 հատ բաժնետոմս։
Բռնագանձման է ենթակա նաև 61 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.