AM
7 December 2023 - 09:29 AMT

Վայոց Ձորի մարզպետն ազատվել է պաշտոնից․ Նոր նշանակում կա

Արարատ Գրիգորյանն ազատվել է Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից։ Նոր մարզպետ է նշանակվել Կոլյա Միքայելյանը, որը զբաղեցնում էր ԱԱԾ Վայոց Ձորի մարզային վարչության պետի պաշտոնը։ Որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 7–ի նիստում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից իր դիմումի համաձայն։

Նորանշանակ մարզպետ Կոլյա Միքայելյանն ասել է, որ շարունակելու է կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը

Արարատ Գրիգորյանը Վայոց Ձորի մարզպետ էր նշանակվել 2019–ի hոկտեմբերի 31-ին։