AM
9 December 2023 - 10:33 AMT

ՀՀ նախագահը կմասնակցի Արգենտինայի նախագահի երդմնակալությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 9-12-ը աշխատանքային այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում։

Այցի ընթացքում նախագահը մասնակցելու է Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության հանդիսավոր արարողությանը։

Այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները Արգենտինայի բարձր ղեկավարության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։