AM
19 June 2002 - 17:00 AMT

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Նախօրեին Ստեփանակերտում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունների հետագա համագործակցության հեռանկարներն են քննարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը եւ Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Կողմերը նշել են Հայաստանի եւ ԼՂՀ պաշտպանունակության հետագա ամրապնդման կարեւորությունը` որպես անհրաժեշտ պայման ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի ռեժիմի պահպանման եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման համար:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: