Երևանի մետրոպոլիտենի երթևեկելի գիծ է դուրս բերվել ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ։ Այդ մասին ասվում է մետրոպոլիտենի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Նշվում է, որ դեկտեմբերի 11–ի դրությամբ գծում աշխատում է 10 շարժակազմ, որից 2-ը՝ երեք վագոնանի, 7-ը՝ երկվագոնանի և 1-ը՝ մեկ վագոնանի։
Վերջին շրջանում մետրոյի ծանրաբեռնվածությունն ավելացել է, և հավելյալ վագոնների կարիք է զգացվում։






