AM
12 December 2023 - 14:52 AMT

Հերացու փողոցում նոր տեսախցիկ կտեղադրվի

Երևանի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու նպատակով, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով, այլ վայրից տեղափոխվել և տեղադրվել է տեսանկարահանող սարք, տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը։

Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2023 թ. դեկտեմբերի 18-ից։