Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գավառի տարածաշրջանի ճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Արտաշատի ճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Աշտարակի և Վաղարշապատի տարածաշրջանների ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: