AM
15 December 2023 - 10:50 AMT

Ձկնորսները փակել են Երևան-Սևան միջպետական ճանապարհը

Երևան–Սևան միջպետական ճանապարհը` Գագարին վարչական տարածքում, երկկողմանի փակ է։ Երթևեկությունը կաթվածահար են արել գյուղացիները։

Նրանք բողոքում են այն բանի դեմ, որ կառավարությունն արգելում է իրենց ձկնորսությամբ զբաղվել, գրում է Sputnik Արմենիան։

Այդ հատված են ժամանել իրավապահները և բանակցում են ցուցարարների հետ։ Վերջիններս հրաժարվում են ճանապարհը բացել և պահանջում հանդիպում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ։

Սևանա լճում ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը 2023 թվականի որսաշրջանի համար սահմանվել է 300 տոննա։