AM
16 December 2023 - 08:37 AMT

Սև ուրբաթին Գլոբբինգն օնլայն գնումների առաքման բարձր ցուցանիշ է սահմանել

2․5-3 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում կատարում է օնլայն գնումներ. այս թվերը ձևավորվել են տարբեր վիճակագրությունների արդյունքում: Սև ուրբաթին գնումների կտրուկ աճի տեմպերը զգալի են նաև Հայաստանում:

Գլոբբինգ ընկերությունը, որը նաև առաջատար է Ղազախստանում և Ուզբեկստանում, հայաստանցիների համար հնարավոր է դարձնում աշխարհի 8 երկրի ամենահայտնի օնլայն խանութներից առցանց եղանակով արտասահմանյան հասցեների տրամադրման միջոցով պատվերներ կատարելը և ստանալը։

Սևուրբաթյան օնլայն գնումների համար ընկերությունը սահմանել է առաքման բարձր ցուցանիշ։ Ծանրոցների մեծ մասը Գլոբբինգին հաջողվել է առաքել նախատեսվածից ավելի շուտ։ Գլոբբինգի արտասահմանյան պահեստներն այդ օրերին աշխատել են արտակարգ ռեժիմով։

Օրինակ՝ ԱՄՆ պահեստում, որտեղ եղել է պատվերների 37% աճ, ծանրոցների 99%-ը գրանցվել է հենց նույն օրը։ Ընդ որում՝ մեծ մասը միջինում ընդամենը 4 ժամում, երբ գրանցման տևողությունը սովորաբար տևում է 24 ժամ:

Սև ուրբաթին Գլոբինգի՝ զանգերի ու օնլայն սպասարկման կենտրոնը ևս աշխատել է արտակարգ ռեժիմով՝ 24 ժամ, որպեսզի բոլոր հաճախորդների համար ապահովի օնլայն գնումների արագ և սահուն ընթացք։

Գլոբինգի գործընկեր արտասահմանյան խանութները տրամադրել են մինչև 90% զեղչեր ամենապահանջված ապրանքների համար։ Սև ուրբաթի ու դրան հաջորդող Կիբեր երկուշաբթիի ընթացքում Գլոբինգն ունեցել է պատվերների ծավալի ավելի քան 37% աճ։