AM
16 December 2023 - 08:52 AMT

Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 19–ին

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 19–ին, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Դեկտեմբերի 19-ին` ժամը 19:30-ին, քաղաքապետարանը բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու տոնական ամանորյա միջոցառմանը:

Հանրապետության գլխավոր տոնածառին զուգահեռ կվառվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում ամանորյա տոնական ձևավորում ստացած փողոցների և կամուրջների լույսերը: