Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում շուտով իր դռները կբացի Սուրբծննդյան տոնավաճառը, որտեղ առանձին հատված տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նաև հայտնել է, որ հյուրընկալել է Արցախից տեղահանված հայրենակիցներին, ովքեր 16 տնակում կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները և ավանդական խոհանոցի համն ու հոտը:
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 19–ին: Հանրապետության գլխավոր տոնածառին զուգահեռ կվառվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում ամանորյա տոնական ձևավորում ստացած փողոցների և կամուրջների լույսերը: