AM
18 December 2023 - 13:32 AMT

Երևանի շենքերի համար ևս 100 վերելակի մրցույթ կհայտարարվի

Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի վերելակների փոխարինման համար կհայտարարվի 100 վերելակի մրցութ: Այդ մասին հայտարարվել է քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Բացի այդ, գույքագրվել է ևս 400 վերելակ, որոնք նախատեսվում է փոխարինել նորերով:

Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակների մեծ մասը շահագործվում է 40 տարուց ավելի, մինչդեռ շահագործման ժամկետը մինչև 25 տարի է: Երևանում փոխարինման ենթակա է մոտ 3500 վերելակ: