AM
18 December 2023 - 13:58 AMT

Հրազդանի կիրճում շաբաթ և կիրակի օրերին երթևեկությունը կարգելվի

Հրազդանի կիրճում շաբաթ և կիրակի օրերին` ժամը 06:00-23:00-ն, երթևեկությունը կարգելվի: Նման որոշում է կայացվել Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 18-ի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Արգելքը սահմանվում է Հրազդանի կիրճում մարզվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով։

Երթևեկությունը կարգելվի «Ֆլորենս» ռեստորանային համալիրից դեպի «Նոր Արաբկիր» զբոսայգու ուղղությամբ՝ 2.5 կմ ճանապարհահատվածում:

Նախկինում ևս գործել է նման արգելք՝ այժմ այն վերականգնվում է։