AM
19 December 2023 - 07:49 AMT

Կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը․ Տոնական հրավառություն, համերգային շոու-ծրագիր է լինելու

Դեկտեմբերի 19–ին՝ ժամը 19:30-ին, վառվելու են հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Սպասվում է համերգային շոու-ծրագիր, վառ լուսավորություն, տոնական տրամադրություն և, իհարկե, հրավառություն: Երեկոյի ընթացքում բեմում է լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հնչելու են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները:

Ծրագիրն էլ ավելի գունեղ են դարձնելու «Բարեկամություն» անսամբլի սաները, ինչպես նաև Swag Art School-ի երեխաները:

Լույսերի վառման հիմնական արարողությանը զուգահեռ տոնական հրավառություն կլինի, համերգային ծրագրի ավարտին բարձր տրամարությունն ապահովելու են Արամ MP3-ն և Սրբուկը: