AM
19 December 2023 - 10:03 AMT

Ժամը 18:00-ից ամբողջությամբ կդադարեցվի Հրապարակի երթևեկությունը

Հանրապետության գլխավոր տոնածառի և քաղաքի լույսերի միացման միջոցառմամբ պայմանավորված դեկտեմբերի 19-ին ժամը 18:00-ից ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակի երթևեկությունը:

Երևանի քաղաքապետարանը պատճառվող անհարմարությունների համար հայցում է բնակիչների ներողամտությունը:

Սպասվում է համերգային շոու-ծրագիր, վառ լուսավորություն, տոնական տրամադրություն և, իհարկե, հրավառություն: Երեկոյի ընթացքում բեմում է լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հնչելու են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները:

Ծրագիրն էլ ավելի գունեղ են դարձնելու «Բարեկամություն» անսամբլի սաները, ինչպես նաև Swag Art School-ի երեխաները: Լույսերի վառման հիմնական արարողությանը զուգահեռ տոնական հրավառություն կլինի, համերգային ծրագրի ավարտին բարձր տրամարությունն ապահովելու են Արամ MP3-ն և Սրբուկը: