«Սինեմարտ» ՍՊ ընկերությունը, որը զբաղվել է մայրաքաղաքի լուսավորության աշխատանքներով, «հորդորում և պահանջում է թույլ չտալ երեխաներին դիպչել էլեկտրահաղորդակցության լարերին»։
Ընկերությունից նաև հորդորում են՝ արգելել երեխաներին նաև «հեծնել» ամանորյա դեկորները։
«Դրանք աշխատում են 220V լարման պայմաններում, ինչը նշանակում է, որ անզգույշ գործողությունները կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների»,-ասվում է հայտարարության մեջ։
Դեկտեմբերի 19–ի երեկոյան վառվելու են գլխավոր տոնածառի լույսերն ու գործարկվելու է մայրաքաղաքի տոնական լուսավորությունը,
Սպասվում է համերգային շոու-ծրագիր, վառ լուսավորություն, տոնական տրամադրություն և, իհարկե, հրավառություն: Երեկոյի ընթացքում բեմում է լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հնչելու են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները:
Ծրագիրն էլ ավելի գունեղ են դարձնելու «Բարեկամություն» անսամբլի սաները, ինչպես նաև Swag Art School-ի երեխաները: Լույսերի վառման հիմնական արարողությանը զուգահեռ տոնական հրավառություն կլինի, համերգային ծրագրի ավարտին բարձր տրամարությունն ապահովելու են Արամ MP3-ն և Սրբուկը: