AM
19 December 2023 - 11:23 AMT

Կարեն Նազարյանը հետ է կանչվել Վատիկանում դեսպանի պաշտոնից

Կարեն Նազարյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռում, Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում և Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։

Նազարյանն ազատվել է պաշտոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ։

Կարեն Նազարյանը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան էր նշանակվել 2018 թվականի դեկտեմբերին։