Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստետսությանը տված հարցազրույցում հայտարարե, է, որ Հայաստանի ռեսուրսների առյուծի բաժինը, որ պետք է դրվեր պետություն ստեղծելու վրա, օգտագործել ենք ԼՂՀ ստեղծելու վրա՝ «մի խնդրի լուծման վրա, որի լուծումն, ի սկզբանե, ամբողջ միջազգային հանրությունը կանխարգելել է»։
«Մենք բոլորս, ինձնից սկսած, նախորդներից վերջացրած, Հայաստանի ռեսուրսների առյուծի բաժինը դրել ենք Լեռնային Ղարաբաղի հարցի վրա: Հայաստանն արտաքին քաղաքականություն չի ունեցել, ունեցել է Լեռնային Ղարաբաղի քաղաքականություն, Հայաստանն անվտանգության օրակարգ չի ունեցել, ունեցել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության օրակարգ և այդպես շարունակ: Հո մեզ չե՞ն ասել պետականությունը թող չկայանա, ստեղծվել է իրավիճակ, երբ մեր երկրի ռեսուրսների մեծ մասը, որ պիտի օգտագործվեր պետության ստեղծման վրա, Հայաստան ստեղծելու վրա, դրել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու վրա: Դա արվել է, հաշվի չառնելով, որ ԼՂՀ ստեղծումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ․ բանաձևերով, Լիսաբոնի գագաթնաժողով, 1999–ի Ստամբուլյան գագաթնաժողովի արդյունքներով, Մադրիդյան սկզբունքներով, 2016թ. բանակցային փաթեթներով, անհնար է: Հասկանո՞ւմ եք, մենք դրել ենք խնդիր, մեր ռեսուրսը ծախսել ենք մի խնդրի լուծման վրա, որի լուծումն, ի սկզբանե, ամբողջ միջազգային հանրությունը կանխարգելել է»,-ասել է վարչապետը։ :
Նա ասել է, որ հիմա Ադրբեջանն ասում է՝ ուզո՞ւմ եք ԼՂ ժողովրդի վերադարձ, իրավունքներ, անվտանգություն և այլն, խնդիր չկա, եկեք Հայաստանից արտագաղթած ադրբեջանցիների իրավունքներն էլ գրանցենք խաղաղության պայմանագրում:
«Մենք դրան կարող ենք հակադրել Նախիջևանի, Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայերի վերադարձի իրավունքը, բայց այստեղ թեման հետևյալն է, թե մենք ի՞նչ տրամաբանության ենք գնում՝ ռեսուրսներ ենք հավաքում գնալու նո՞ր բախման, թե ռեսուրսներ ենք հավաքում խաղաղության գնալու համար և այդ ռեսուրսներն օգտագործելու Հայաստանում պետություն կայացնելու համար: Իմ կարծիքով, ճիշտ ճանապարհը սա է: Այն, ինչ ես չեմ կարողացել ասել 2018, 2019, 2020, նույնիսկ 2021 թվին, ասում եմ հիմա»,–հավելել է Փաշինյանը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։