AM
20 December 2023 - 09:04 AMT

Երևանի որոշ հատվածներում 24 ժամ ջուր չի լինի

Պլանային աշխատանքներով պայմանավորված դեկտեմբերի 20-ին՝ ժամը 10.00-ից, մինչև դեկտեմբերի 21-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի Երևանի որոշ տարածքների ջրամատակարարումը, հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

Ջուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Մոնթե Մելքոնյան փողոցի, Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի, «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության հասցեներում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: