AM
20 December 2023 - 09:08 AMT

Փաշինյանը՝ ՀԱՊԿ արձագանքի մասին․ Նշանակում է` դուք ՀՀ-ում կարմիր գիծ չունեք, գալիս եք՝ ի՞նչ անեք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում խոսել է ՀՀ դեմ ադրբեջանական ագրեսիայի պայմաններում ՀԱՊԿ հետ կապված խնդիրների մասին։

«Ըստ էության, ո՞րն էր ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրը՝ իրենք ասում են՝ մենք գանք, դիտորդներ լինենք: Ասում ենք՝ դիտորդներ գան, ի՞նչ անեն: Պատասխան չկա:

Երկրորդը՝ մենք ասում ենք ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ֆիքսեք: Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ անդամ է, չէ՞, հետևաբար ՀՀ–ն ՀԱՊԿ պատասխանատվության գոտի է համարվում։ Եկեք ֆիքսեք ո՞րն է այդ պատասխանատվության գոտին, որովհետև մենք ունենք իրավիճակ, երբ այդ պատասխանատվության գոտին խախտվել է, ընդ որում՝ այս ընկալումը մենք չենք առաջարկել: Մեր պայմանավորվածությունների հիմքում եղել է այն, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի և ՌԴ համար»,–ասել է վարչապետը։

Ըստ Փաշինյանը՝ հայկական կողմն ասում է, որ կարմիր գիծը խախտվել է, ռուսներն ասում են՝ ոչ, ոնց որ թե չի խախտվել:

«Մենք ասում ենք՝ շատ լավ, սա թուղթը, սա գրիչը գծեք ձեր ասած կարմիր գիծը որտեղո՞վ է անցնում։ Ասում ենք նաև, որ եթե մեր մեկնաբանության հետ համաձայն չեք, դուք գծեք այդ կարմիր գիծը, հասկանանք, թե որտեղո՞վ է անցնում: Իրենք ասում են՝ չենք կարող այդ կարմիր գիծը գծել: Նշանակում է դուք Հայաստանում կարմիր գիծ չունեք