AM
20 December 2023 - 12:06 AMT

Դեկտեմբերի 21–ին տեղումներ չեն լինի, 22–ի գիշերը թաց ձյուն է սպասվում

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ին, 23-ի գիշերն առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 23-24-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։ Դեկտեմբերի լույս 20–ի գիշերը Հայաստանի որոշ մարզերում գրանցվել է մինչև -15 աստիճան ցուրտ՝ Շիրակում կգրանցվի -15, Կոտայքի, Սյունիքի լեռներում՝ -13, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռներում՝ -14 աստիճան։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։

Դեկտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Մայրաքաղաքում դեկտեմբերի լույս 21–ի գիշերը սպասվում է -3․․․-5 աստիճան, դեկտեմբերի լույս 22–ի գիշերը՝ -1․․․+1։