AM
21 December 2023 - 08:12 AMT

ՀՀ–ում վարժական հավաքներ կանցկացվեն՝ հունվարի 23-ից ապրիլի 12-ը ներառյալ

2024-ի հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ ՀՀ–ում վարժական հավաքներ կանցկացվեն: Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում։

Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի կներգրավվի ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։

Հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները: Նախատեսվում է հավաքներին ներգրավել մինչև 2838 քաղաքացու։

Rազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 10 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց (անվավոր բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ), յուրաքանչյուրը ոչ ավելի, քան 25 օրով։