Կառավարությունը կաջակցի զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի հարցում։ Գործադիրի նիստում նախագիծը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Հաշվի են առնվել զոհված զինծառայողների ծնողների բարձր տարիքային խումբը, ինչպես նաև հետծննդյան խնամքի դժվարությունները։
2022 թվականի հունվարին հաստատվել է մի նախագիծ, համաձայն որի՝ մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների ծնողները վերարտադրողական բուժօգնության և փոխնակ մոր ծառայության միջոցով հնարավորություն են ստացել երեխա ունենալու։
«Արդեն տասնյակ ընտանիքներում ծնվել են երեխաներ, և այդ երեխաների խնամքն արդյունավետ և պատշաճ կազմակերպելու նպատակով այս նախագծով առաջարկում ենք հնարավորություն տալ կազմակերպելու դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությունների միջոցով»,–ասել է Մկրտչյանը։
Նախատեսվում է աջակցություն տրամադրել 104,000 դրամի սահմանում, դայակի և նախադպրոցական հաստատությունների միջոցով խնամքը կազմակերպելու համար։
104,000 դրամը վճարվելու է ամեն ամիս երեխայի խնամքը դայակի կամ հաստատության միջոցով օրական առնվազն 6 ժամով