AM
19 June 2002 - 16:48 AMT

ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՆՈՐ ԲԻԶՆԵՍ- ՍԱՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Աշխարհի ազգային առեւտրային ցանցերը միավորող` World Trade Network վեբ-ռեսուրսում ինտեգրվել է նոր սայթ` Armenia Trade Network. Հայկական բիզնես-սայթը տեղեկատվություն է ընդգրկում Հայաստանի, երկրի տնտեսության ոլորտի պետական եւ ոչ պետական կառույցների վերաբերյալ: Armenia Trade Network-ում տեղ են գտել նաեւ հայկական ընկերություններին, Հայաստանում արտադրվող ապրանքներին վերաբերող դասակարգիչներ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: