AM
23 December 2023 - 07:14 AMT

Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ մերկասառույց, Երևանում՝ թաց ձյուն

Դեկտեմբերի 23-ին և 24-ին կեսօրից հետո՝ դեպի երեկո Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում քամու ուժգնացում 20-25 մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց։ Երևանում սպասվող տեղումները բարձրադիր գոտում կլինեն թաց ձյան, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք, ճանապարհներին նաև մերկասառույց։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 22-ին և 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 23-25-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։ Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում գիշերային ժամերին սպասվում է -2․․-5։

Երևանում դեկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Մայրաքաղաքում գիշերային ժամերին սպասվում է -1․․․+1 աստիճան, ցերեկը՝ մինչև +10, +11 աստիճան։